Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Հին Արևելքի բուրմունքները

Հին Արևելքի բուրմունքները

Շատ կանանց և տղամարդկանց կողմից սիրված դիմահարդարման միջոցները բավականին հին պատմություն ունեն։ Դրանք ստեղծվել են մեր թվարկությունից առաջ` դեռևս հանրահռչակ Կլեոպատրա թագուհուց շատ դարեր առաջ։ Դիմահարդարման միջոցների հայրենիքն է համարվում Հին Արևելքը` Եգիպտոսը, Միջագետքը, Ասորեստանն ու Բաբելոնը։

 

Աստվածային արարմունքի արգասիքը

 

Հենց Արևելքում է, որ արևի կիզիչ ճառագայթներից, քամուց ու փոշուց, ինչպես նաև միջատների խայթոցներից պաշտպանվելու համար մարդ արարածի մոտ հղացավ մաշկը յուղով պատելու միտքը։ Այնուհետև սովորական յուղը «համեմեցին» տարբեր տեսակի բուրմունքներով, և, աստիճանաբար, օգտագործելով բուսական աշխարհի ընձեռած տարբեր հնարավորությունները, մարդիկ սովորեցին տարաբնույթ բույսերից ու միացություններից զանազան անուշահոտություններ ստանալ։

 

Արդյունքում` մեր հեռավոր նախնիները հասկացան, որ բնակլիմայական ազդեցություններից և միջատների խայթոցներից պաշտպանվելու նպատակով պատրաստված միջոցները կարող են օգտագործվել նաև օրգանիզմի կենսագործունեությունը բարձրացնելու և էրոտիկ զգացողություններն է՛լ ավելի ուժեղացնելու համար։ Հասարակ մահկանացուների կողմից այդպիսի զարմանահրաշ հատկություններ ունեցող միջոցներն ընկալվեցին որպես իրական հրաշք, իսկ քրմերը, որոնք պատրաստում էին այդ նյութերը, ի լուր աշխարհի հայտարարեցին, որ դրանք աստվածային արարմունքի արգասիքն են։ Այդ պահից սկսած՝ Հին Արևելքում բուրմունքների «արտադրությունը» համարվեց աստվածային և պատվելի գործ։ Հին աստվածություններին աղոթելիս Միջագետքի բնակիչները մրմնջում էին. «Սովյալներին հաց տուր, աղքատներին` հագուստ, իսկ թափառականներին` քսուքներ ու յուղ»։

 

Ինչպես տեսնում եք` «բարձրաշխարհիկ» դիմահարդարման միջոցների ի հայտ գալը պայմանավորված էր խիստ հողեղեն պատճառներով. մաշկի չորացում ևարևի ճառագայթների կործանարար ազդեցության վերացում, միջատների խայթոցի, մաշկի հողմահարման և կնճռոտման դեմ պայքար։ Անշուշտ, չպետք է մոռանալ նաև, որ հին ժամանակներում օճառ ասվածը դեռևս գոյություն չուներ, և մաշկը մաքրելու համար մարդիկ օգտագործում էին չեչաքարը կամ սոդայաջուրը։ Մաշկի մաքրման նման սուղ պայմաններում խիստ կարևորվում էր յուղերի նշանակությունը։ Դրանք օգտագործվում էին որպես «կոսմետիկ կաթ»` մաշկը մաքրելու, քրտնքահոտը վերացնելու և մեռած հյուսվածքները հեռացնելու համար։

 

Այսպիսով, դիմահարդարման բոլոր «գլուխգործոցների» ստեղծման համար հիմք են ծառայել ամենասովորական միջոցները. բուսական յուղեր, խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի և ընտանի թռչունների ճարպեր, մեղրամոմ և բուսական խեժ։ Դրանցից ամենատարածվածը ձիթապտղի յուղն էր։ Անտիկ պատմիչներ Ստրաբոնի և Հերոդոտեսի վկայությունների համաձայն` ամենաթանկը քնջութենու յուղն էր։ Այդ հոսուն, քաղցրահամ և անհոտ յուղն օգտագործվում էր թե՛ կերակուր և թե՛ զանազան դիմահարդարման միջոցներ պատրաստելու համար։ Մինչ օրս օծանելիք արտադրող շատ ընկերություններ տարբեր բուրմունքներ ստանալու նպատակով կիրառում են քնջութենու յուղը, քանի որ այն բնական հակաօքսիդանտ է և լավ է պահպանում բուրմունքները։

 

«Անուշահոտ ջուրը»


Մերձավոր Արևելքն իր բնակլիմայական գոտիներով այնքան հարուստ էր դիմահարդարման համար օգտագործվող բուսականությամբ, որ դժվար է մտաբերել բոլոր բույսերի անվանումներն ու նշանակությունը։ Դրանք մեծ քանակությամբ նույնիսկ արտահանվում էին Եգիպտոս. մրտենի, շուշան, ալոե, զանգակածաղիկ, անթառամ և այլն։ Միջագետքի բնակիչները բարձր էին գնահատում այդ բույսերի ախտահանող հատկություններն ու աննկարագրելի բույրը։ Հին Պարսկաստանն էր, որ մարդկությանը նվիրեց մինչ օրս մեծ ժողովրդականություն վայելող հինան և բասման։ Իսկ այդ բոլոր միջոցներին չքնաղ բույր ու էրոտիկ երանգ էին հաղորդում եթերային յուղերը։

 

Հին բաբելոնյան քաղաքներից մեկի` Ասուրեի (այժմյան Իրաք) տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված մ.թ.ա. II հազարամյակով թվագրվող սեպագիր արձանագրությունների վրա շատ մանրակրկիտ կերպով նկարագրվում է «անուշահոտ ջրի» պատրաստման տեխնոլոգիան։ Լավ լվացված և չորացված ծաղկաթերթիկները մանրացվում էին և եփվում։ Ստացված զանգվածին խառնում էին բուսական յուղեր, թողնում որ սառչի, այնուհետև կրկին եփում։ Ընդ որում, եփման գործընթացը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև եփուկի վրա հաստ շերտով բուրումնավետ յուղի շերտ էր գոյանում։ Ի դեպ, բոլոր այն կանայք, ովքեր զբաղվում էին յուղերի և քսուքների պատրաստմամբ, մեծ հարգանք ու հեղինակություն էին վայելում։ Իրենց աշխատանքն իրականացնելու համար նրանք հատուկ տարաների և պիտույքների մի ամբողջ պահոց ունեին. մեծ շշեր, տարբեր չափսերի կաթսաներ, քամիչներ ու քաթաններ։

 

Ամուսնական գիշերվան նախորդող լոգանքի օր

 

Մերձավոր Արևելքի բնակիչներից շատերի նախընտրած բույսը ազնվազարմ մրտենին էր, որին Հերոդոտեսը «Պարսկաստանի բույր» անվանումն էր տվել։ Անտիկ ժամանակներում իր զարմանահրաշ հատկությունների համար մրտենին անվանում էին «Վեներայի բույս»։ Մեր օրերում աշխարհի շատ երկրներում մրտենին համարվում է ամուսնության խորհրդանիշ. մտաբերեք «Ծղոտե գլխարկը» ֆիլմի անմոռանալի մրտենու ծառը։

 

Ի դեպ, հարսանիքների մասին խոսելիս տեղին կլինի հիշեցնել, որ հնում Արևելքում գոյություն ուներ ամուսնական գիշերվան նախորդող «լոգանքի օր» կազմակերպելու սովորույթ։ Ու չնայած այն հանգամանքին, որ Ասորեստանի և Բաբելոնի հարուստների տներում դեռևս մ.թ.ա. I հազարամյակում լոգանք ընդունելն ամենօրյա կյանքի սովորական զբաղմունքներից մեկն էր համարվում, նորապսակների և հարսանեկան հյուրերի համար հատուկ լոգանք ընդունելը խիստ կարևոր նշանակություն ունեցող ծես էր։ Լոգանքի օրվան ձոնված տողեր կային նույնիսկ օրհներգերում։ Ահա թե ինչպես են նկարագրում գեղեցկուհի Իաննայի մինչամուսնական լոգանքը.

 

«Իմ տիրուհին իր նուրբ իրանն ու ազդրերը լվանում է ջրով, նա լոգանք է ընդունում թագավորին հաճո լինելու համար։ Մաքրամաքուր Իաննան սրբում է իր աստվածային մարմինը, ցողում այն մայրու բուրումնավետ յուղով։ Թագավորը հպարտորեն նրա ննջարանն է մտնում և տիրանում անմեղ գեղեցկուհուն...»։

Աշխարհիկ գեղեցկուհիներն ամուսնական գիշերվանից առաջ նույնպես օգտագործում էին բուրումնավետ յուղեր։ Որպես կանոն, դրանք պատրաստվում էին հապալասից, մայրուց և մրտենուց, որոնց հաճախ ավելացվում էին նաևայլ թանկարժեք բույրեր, որոնք երբեմն նույնիսկ այլ երկրներից էին բերել տալիս։ Աչքերն ավելի արտահայտիչ դարձնելու համար գեղեցկուհիները թարթիչներին ու հոնքերին առատորեն սուրմա էին քսում։ Դիմահարդարման կարմիր և դեղնավուն երանգների սնգուրներն ու քսուքներն է'լ ավելի հմայիչ էին դարձնում կանանց։ Ահա թե ինչու դիմահարդարման միջոցները պատրաստվում էին շատ մեծ քանակությամբ և պահպանվում որպես թանկարժեք իրեր։

 

Հնագույն բաղադրատոմսեր


Դիմահարդարմանը հատկապես մեծ նշանակություն էին տալիս հարեմներում ապրող կանայք, և դրանում որևէ արտառոց բան չկա. չէ՞ որ նրանց օգտագործած օծանելիքներով էր երբեմն պայմանավորվում իրենց ճակատագիրը։ Ահա թե ինչ է պատմում «Էսթերի գիրքը» պարսից թագավորների կողմից կին ընտրելու մասին.

 

«Տասներկու ամիս շարունակ երիտասարդ գեղեցկուհիներն ընդունում էին այն ամենն, ինչ անհրաժեշտ էր կին դառնալու համար. վեց ամիս նրանց մարմինը շփում էին մրտենու յուղով, այնուհետև ևս վեց ամիս այլ բուրումնավետ յուղերով և քսուքներով։ Միայն այդ ամենից հետո գեղեցկուհին իրավունք ուներ թագավորի ննջարան մտնելու։ Երեկոյան նա գալիս էր ննջարան, իսկ առավոտ կանուխ վերադառնում էր կանանց համար նախատեսված կացարան։ Ողջ օրվա ընթացքում նորաթուխ կինը գտնվում էր պալատական պահակների հսկողության ներքո։ Իսկ եթե առաջին գիշերը նա թագավորի վրա լավ տպավորություն չէր կարողանում թողնել, ապա այլևս արքայական ննջարան մտնելու իրավունք չէր ունենում...»։

 

Միջնադարում մեծն Ավիցենան իր «Բժշկական գիտությունների կանոնագրքում» տալիս է դիմահարդարման բազմաթիվ միջոցների բաղադրատոմսերը։ Նա հանգամանորեն խոսում է նաև օծանելիքներ պատրաստելու համար օգտագործվող բույսերի մասին` սեխ, ալոե, խաղող, նուռ, դդում, կտավատ, կիտրոն, անանուխ, սոխ, ընկույզ, դեղձ, մաղադանոս, խավարծիլ, ծովաբողկ, վարդ, բազուկ և նույնիսկ սխտոր։

 

Միջնադարյան Եվրոպայի կանայք չէին էլ պատկերացնում, թե ինչ հարուստ դիմահարդարման միջոցներ էին օգտագործում իրենց ժամանակակից ասիացի կանայք, մինչև որ խաչակիրները Եվրոպա ներմուծեցին արևելյան անուշահոտությունները և վարդաջրի պատրաստման բաղադրատոմսը, որը մինչ օրս լայնորեն կիառվում է դիմահարդարման բնագավառում։

 

Աղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2-2008 (10)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am
Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2
Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...

Սալուտեմ 2.2021
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ